Վարչապետն ու ՄԹ նորանշանակ դեսպանը փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր են քննարկել

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 28, 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետևողական զարգացման։

60061_b.jpg (630 KB)

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի խթանմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը, ինչպես նաև այլ ուղղություններով փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Միաժամանակ, կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական երկխոսությունից դեպի ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը։

60060_b.jpg (438 KB)

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերին։

60059_b.jpg (681 KB)


Կիսվել