Վահե Ղազարյանը պաշտպանության նախարարության շենքի մոտ հանդիպեց անհետ կորածների և գերիների հարազատների հետ

Աննա Անտոնյան Ապրիլ 09, 2021

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պաշտպանության նախարարության շենքի մոտ հանդիպեց անհետ կորածների և գերիների հարազատների հետ, ովքեր ապրիլի 8-ից ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողներին թույլ չեն տվել նկարահանել ոստիկանապետի և ծնողների խոսակցությունը:

Ղազարյանը ծնողների հետ բանակցություններից հետո մուտք գործեց ՊՆ շենք:

Գերատեսչության շենքի մոտ է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Կիսվել