Վահան Կոստանյանը և Եթովպիայի նախագահը կարևորել են երկու պետությունների միջև տնտեսական կապերի ակտիվացումը

Աննա Անտոնյան Հունիս 11, 2025

Մայիսի 10-ին աշխատանքային այցով Ադիս Աբեբայում գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասին:

ԱԳ նախարարի տեղակալը Եթովպիայի նախագահին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության ողջույնները և պատրաստակամությունը խորացնելու երկու պետությունների միջև երկկողմ հարաբերությունները:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդների միջև առկա ամուր պատմական կապերին, նախագահ Սելասիին է ներկայացվել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նախանշված ուղղություններով համագործակցության զարգացման համատեքստում: Կարևորվել է նաև երկու պետությունների միջև տնտեսական կապերի ակտիվացումը:

Կիսվել