Ուզենայիք էլ՝ չէիք կարող Արցախը Ադրբեջանի մաս չճանաչել, էս ա պրոբլեմը. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Աննա Անտոնյան Փետրվար 12, 2025

Մեր գործընկերները, որ ասում են՝ արցախահայերը սենց, արցախահայերը նենց, բա իրենք արցախահայ չե՞ն: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին:

«Էդ որ արցախահայերին էթնիկ զտման են ենթարկել, բա ո՞նց է եղել, որ իրենք էթնիկ զտման չեն ենթարկվել», - ասել է նա, որից հետո տեղից ընդդիմադիր պատգամավորները ինչ-որ բան էին բղավում:

Փաշինյանը շարունակեց. «Մի րոպե, դուք 1998 թվականին Երեւանում էլ, ուրիշ տեղեր էլ տուն, տեղ, բիզնես,  միլիոններ, միլիրդներ ունեիք: Բա որ էթնիկ զտման մասին ենք խոսում, բա ձեզ ո՞վ է էթնիկ զտման ենթարկել, որ դուք 1998-ից Հայաստանում եք:

Առանց էթնիկ զտման ենթարկվելու եկել եք ու ի՞նչ եք արել: Այո, Սադարակում բանակցել եք այն, ինչ բանակցել եք: Մեզ էլ ասում եք՝ ճանաչեցիք ԼՂ-ն Ադրբեջանի կազմում: Էդ դուք եք ճանաչել: Ազնվության համար ասեմ, որ ուզենայիք էլ, չէիք կարող չճանաչել: Սա է պրոբլեմը:

Դրա համար ասում եմ՝ եկեք քաղաքական կսմիթների ժանրը դնենք մի կողմ, ճշմարտությունը այն է, որ ինչ էլ անեիք, չէիք կարող չճանաչել, ուրիշ տարբերակ չունեիք: Դուք էլ չունեիք, ձեզնից առաջ էլ չկար, ձեզնից հետ էլ չկար: Մենք դա չենք խոստովանում, որովհետև մենք պրոբլեմ ունենք ճշմարտության հետ առերեսվելու հետ»։

Կիսվել