Ուշագրավ թվեր վերահաշվարկի արդյունքում. «Հայաստան» դաշինքի թվերը կտրուկ աճում են

Armlur.am Հունիս 23, 2021

Երեկվանից արտահերթ ընտրությունների վերահաշվարկ է ընթանում 70 ընտրատեղամասում եւ արդեն իսկ արձանագրված խախտումներ կան: Ընդ որում, սխալ թվեր են մուտքագրված եղել ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլ նաեւ Ազգային ժողովրդավարական բեւեռի պարագայում:

Օրինակ Բեւեռի դեպքում այսպիսի պատկեր է.

31/28 - 0, իրականում՝ 8

31/39 - 0, իրականում՝ 33

31/41 - 0, իրականում՝ 23

31/42 - 0, իրականում՝ 17

31/54 - 0, իրականում՝ 14։


Դեպքերն ավելի աղաղակող են «Հայաստան» դաշինքի պարագայում:  Կապան համայնքի Ձորք թաղամասի 35/17 տեղամասի Հայաստան դաշինքի 258 ձայները արձանագրության մեջ նշվել են 0, փոխարենը 258 ձայն արձանագրվել է եվրոպական կուսակցության օգտին: 14/8 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի 261 ստացած քվեն ԿԸՀ-ում արձանագրված է որպես 26 քվե։ Կապան համայնքի Եղվարդ գյուղի ձայների վերահաշվարկի արդյունքում բացահայտվել է, որ «Հայաստան» դաշինքի ստացած ձայներից 45 չի արձանագրվել և  49 ձայնից արձանագրվել է 4 ձայնը։

Կիսվել