Ուկրաինային պաշտոնապես հրավիրել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Աննա Անտոնյան Հունիս 04, 2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինային պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Դաշինքի գագաթնաժողովին։

«Ես Ուկրաինային հրավիրել եմ գագաթնաժողով։ Շուտով կհրապարակվի գագաթնաժողովի օրակարգը»,- ասել է Ռյուտեն։

Դեռ պարզ չէ, թե Ուկրաինան ինչ ձեւաչափով է մասնակցելու։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 25-26-ին Հաագայում։

Կիսվել