Ուկրաինային կարող է սպառնալ եւս մեկ Մայդան․ Politico

Աննա Անտոնյան Ապրիլ 18, 2023

Ուկրաինային կարող է սպառնալ եւս մեկ Մայդան, գրում է Politico թերթը՝ հղում անելով ուկրաինացի նախկին նախարարին, որը ցանկացել է անանուն մնալ։

«Գիտեք, Մայդանը կարող է կրկնվել։ Այս պատերազմը մեծ հույսեր է առաջացրել, եւ մարդիկ անհամբերությամբ կսպասեն փոփոխությունների։ Նրանք կցանկանան գումար, արդարություն եւ բարեփոխումների ավարտ, որոնք նրանք պահանջում էին դեռ 2014 թվականին»,-հավելել է նախկին նախարարը։ Ուկրաինայում վերջին Մայդանը եղել է 2013-2014 թվականներին։  

Դա բազմամսյա զանգվածային բողոքի ակցիա էր Կիեւի կենտրոնում, որը ստացել էր «Եվրամայդան» անվանումը։ Անկարգությունների գագաթնակետը 2014 թվականի փետրվարի 18-20-ի իրադարձություններն էին, երբ զոհվեց ավելի քան 80 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Ավելի ուշ ավելի քան 20 վիրավոր է մահացել հիվանդանոցներում։ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը եւ Նիկոլայ Ազարովի կառավարությունը գրեթե ամբողջ կազմով լքեցին երկիրը, որտեղ տեղի ունեցավ պետական հեղաշրջում։  

Կիսվել