Ուկրաինան թույլ է տալիս Ադրբեջանից Եվրոպա գազի տարանցման հնարավորությունը․ Ֆիցո

Աննա Անտոնյան Փետրվար 01, 2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կսկսի թույլ տալ Ադրբեջանից Ուկրաինա գազի տարանցման հնարավորությունը՝ հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Ուկրաինայի նախագահ Զելենսկու վրա մեր գործադրած հսկայական ճնշման ներքո Ուկրաինան սկսում է խոսել այն մասին, որ պատրաստ է դիտարկել ադրբեջանական գազի տարանցումն իր տարածքով դեպի Եվրոպա», - ասել է Ֆիցոն։

Նա հավելել է, որ Եվրոպայի համար լավագույնը կլինի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների վերսկսումը։

«Նախագահ Զելենսկու որոշումը՝ դադարեցնելու այս տարանցումը, աղետալի հետևանքներ ունի, որն արտահայտվում է Եվրոպայում գազի գնի վրա»,- եզրափակել է Սլովակիայի վարչապետը։

Կիսվել