Ուկրաինան «մասնակի հրադադար» կառաջարկի ԱՄՆ-ի հետ հանդիպմանը

Աննա Անտոնյան Մարտ 10, 2025

Ուկրաինական կողմը Սաուդյան Արաբիայում կփորձի համոզել ԱՄՆ-ին՝ վերսկսել հետախուզական տվյալների փոխանցումը և ռազմական օգնության մատակարարումը։

Այդ նպատակով Կիևը պատրաստ է առաջարկել Ռուսաստանին՝ դադարեցնել հեռահար հրթիռներով ու ԱԹՍ-ներով հարվածները, ինչպես նաև մարտական գործողությունները Սև ծովում։

Ուկրաինացի պաշտոնյաներից մեկը ասել է, որ Կիևը ցանկանում է բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։

Սպասվում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները Ջիդդայում կհանդիպեն մարտի 11-ին։ Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ, Ուկրաինայի պատվիրակությունը կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Ռուբիոն այսօր կժամանի Սաուդյան Արաբիա։

Անցած շաբաթ Վաշինգտոնն դադարեցրեց հետախուզական տվյալների փոխանակումն ու ռազմական օգնությունը Կիևին՝ փորձելով ուժեղացնել ճնշումը Ուկրաինայի նախագահի վրա։

Ուկրաինային ամերիկյան ռազմական օժանդակության կասեցումից մեկ օր անց Զելենսկին հայտարարեց, որ պատրաստ է Թրամփի առաջնորդության ներքո հնարավորինս շուտ սկսել խաղաղության շուրջ բանակցությունները:

Կիսվել