Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ շնորհավորանքների և ուկրաինացի ժողովրդին ուղղված բարի խոսքերի համար։
«Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության և մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության համար»,- իր էջում գրել է Զելենսկին։
Ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել էր Վլադիմիր Զելենսկուն և Ուկրաինայի ժողովրդին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ: