Ուկրաինան առաջին անգամ գազի համաձայնագիր է ստորագրել ադրբեջանական SOCAR-ի հետ

Աննա Անտոնյան Հուլիս 28, 2025

Ուկրաինայի պետական «Նաֆթոգազ» նավթագազային ընկերությունն առաջին համաձայնագիրն է ստորագրել Ադրբեջանի պետական SOCAR ընկերության հետ Տրանսբալկանյան երթուղով:

«Առաջին անգամ փորձնական գազամատակարարում է իրականացվում Տրանսբալկանյան երթուղով՝ Բուլղարիա–Ռումինիա–Ուկրաինա միջանցքով», - նշված է «Նաֆթոգազի» հաղորդագրությունում։

Ուկրաինական ընկերությունն ընդգծել է, որ համաձայնագիրը վերաբերում է փոքր ծավալով գազի ներկրմանը, սակայն մատակարարման հստակ ժամկետները չեն հրապարակվել։

«Սա փոքր ծավալ է, բայց ռազմավարականորեն կարևոր քայլ է, որը ճանապարհ է հարթում երկարաժամկետ համագործակցության համար», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կորեցկին:

Կիսվել