Ուկրաինացիների երեք քառորդը համաձայն է պատերազմը սառեցնել ճակատամարտի ներկա գծով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 17, 2025

Ուկրաինացիների 74 տոկոսը համաձայն է, որ հակամարտությունը սառեցվի ճակատամարտի ներկա գծով, սակայն քչերն են հավատում, որ պատերազմն այս տարի կավարտվի, ցույց են տալիս Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի նախօրեին հրապարակած արդյունքները։

Սակայն 56 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը միեւնույն է կրկին փորձելու է հարձակվել Ուկրաինայի վրա։

Հարցվածների 76 տոկոսն ասել է, որ ռուսական ագրեսիայի դեմ պայքարը պետք է շարունակվի Եվրոպայի օգնությամբ` անգամ եթե ԱՄՆ հրաժարվի օգնել Ուկրաինային։

Կիսվել