Թուրքիային ԵՄ-ում տեսնել չեն ուզում, Անկարայում այս հաշվով վարդագույն ակնոցներ չպետք է կրեն. Պեսկով

Աննա Անտոնյան Հուլիս 11, 2023

Թուրքիային Եվրոպայում տեսնել չեն ուզում, Անկարայում չպետք է այս հաշվով վարդագույն ակնոցներ կրեն, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «Ռիա Նովոստի»-ն։

«Թուրքիան կարող է  կողմնորոշվել դեպի Արեւմուտք, մենք գիտենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եղել են դեպի Արեւմուտք ինտենսիվ կողմնորշման փուլեր, եղել են պակաս ինտենսիվության փուլեր, բայց մենք նաեւ գիտենք, որ, եթե իրերն իրենց անուններով կոչենք, Թուրքիային ոչ ոք Եվրոպայում տեսնել չի ուզում, ես նկատի ունեմ՝ եվրոպացիները։ Այստեղ մեր թուրք գործընկերները նույնպես, հավանաբար, չպետք է վարդագույն ակնոցներ կրեն, պետք է իրերն անվանել իրենց անուններով»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Կիսվել