Թուրքիայի խորհրդարանի նախագահը չի թաքցնում, թե ում է պետք «Զանգեզուրի միջանցքը»

Աննա Անտոնյան Հուլիս 21, 2022

«Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի համար։ Ինչպես տեղեկացրել է APA-ն Ստամբուլից, այս մասին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի խորհրդարանների նախագահների երկրորդ եռակողմ նիստի ժամանակ։

Նա նշել է, որ երեք երկրների ժողովուրդները կապված են սերտ պատմական եւ մշակութային կապերով։

Հատկանշական է, որ Շենթոփը հաջողեցրել է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ոչ մի անգամ չհիշատակելով Հայաստանը։

Կիսվել