Թուրքիայի ԱԽ նիստում քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2025

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Թուրքիայի անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։

Ըստ Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության՝ նիստի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։

«Քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, շեշտվել է տրանսպորտային ուղու կարևորությունը, որը, ապահովելով Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը, օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։

Նաև ընդգծվել է մեր կամքը՝ հաստատելու վերջնական խաղաղություն»,- ասվում է Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:

Կիսվել