Թուրքիայի ԱԳՆ արձագանքել է Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին

Աննա Անտոնյան Ապրիլ 24, 2021

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը հիմնվում է պոպուլիզմի վրա, և Թուրքիան մերժում է այն:

«Քաղաքական արկածախնդրություն, սա խաղաղության և արդարության ամենամեծ դավաճանությունն է: Խոսքերը չեն փոխի պատմությունը: Մենք չենք պատրաստվում ոչ ոքից դասեր ստանալ մեր պատմության հարցով: Մենք ամբողջովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում գրել է թուրք նախարարը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հրապարակվել է ԱՄՆ 46-րդ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը, որում նա օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը:

Կիսվել