Թուրքիան սիրիական գրոհայիններին ապահովում է 500 դոլար ամսական աշխատավարձով. ԶԼՄ-ներ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 04, 2022

Թուրքիան այսպես կոչված «Սիրիական ազգային բանակի» գրոհայիններին ապահովում է 500 դոլար ամսական աշխատավարձով, շաբաթ ասել է լրագրող եւ Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Մուսթաֆա Բալբայը։

Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայիններն «անցած ամիսներին բողոքել են այդ աշխատավարձի դեմ՝ ասելով, որ իրենք դժգոհ են դրանից»,- Cumhuriyet թերթը մեջբերել է իր լրագրող Բալբայի խոսքերը, որը ելույթ է ունեցել Անկարայում փախստականների խնդիրներով զբաղվող խմբի նիստում։

Ավելի վաղ որպես «Ազատ սիրիական բանակ» հայտնի այս խմբավորումը կազմված է ավելի քան 35 ընդդիմադիր խմբերից, որոնք գործում են հիմնականում Սիրիայի հյուսիսում։ Նրանք մասնակցել են հարեւան երկրի տարածքի դեմ Թուրքիայի ռազմական հարձակումներին՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» եւ «Խաղաղ գարուն» գործողություններին 2017, 2018 եւ 2018 թթ.։

Այն մեղադրվում է թուրքական հարձակողական գործողությունների ժամանակ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ Մասնավորապես, սիրիական գրոհայինները թալանել են տներ եւ խանութներ, Թուրքիայի հարձակումների ժամանակ առեւանգել եւ կտտանքների են ենթարկել քաղաքացիական անձանց նախկինում քրդերի կողմից վերահսկվող Աֆրինում։

Կիսվել