Թուրքական լիրան թարմացրել է պատմական նվազագույնը

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 22, 2022

Թուրքական լիրան հինգշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, 0,2 տոկոսով նվազել է Ստամբուլի աճուրդներում՝ մեկ դոլարը 18,3 7373 լիրա, սա ամենացածր մակարդակն է դիտարկումների պատմության ողջ ընթացքում, վկայում են աճուրդների տվյալները։ Թուրքական արժույթի փոխարժեքը դոլարի հանդեպ նվազել է՝ ԿԲ-ի տոկոսադրույքի վերաբերյալ գումարվելիք նստաշրջանի ֆոնին, գրել է Bloomberg-ը։

Թուրքիայի ԿԲ-ն մտցրել է աշխարհում ամենամեծ բացասական տոկոսադրույքները՝ գնաճի շտկման համար, որն անցած ամիս գերազանցել էր 80 տոկոսը։ Անցած ամիս Թուրքիայի ԿԲ-ն շաբաթական ՌԵՊՕ աճուրդներում (կարճաժամկետ փոխառություն արժեթղթերի գրավադրմամբ) տոկոսադրույքը նվազեցրել էր 100 բազիսային կետով, 14-ից հասցնելով 13 տոկոսի։ Այսպիսի որոշում չէր սպասում Bloomberg-ի կողմից հարցված եւ ոչ մի վերլուծաբան։


Կիսվել