Պարտված Նիկոլի մարզային արկածները հագուրդ տալու համար ընտրությունների ընթացքում սուտ խոստումներով ժողովրդի ուղեղը լցնում էին մարզպետները։
Ամեն համայնքում հսկայական փոփոխություններ խոստանալով, մեծ շրջապատ ունեցող անհատներին հողատարածքի հարց լուծելով , ոմանց ինչ֊որ գործի տեղավորելով, սոցիալական անապահով ընտանիքներին մարզպետարանի ու համայնքային բյուջեից օգնություն տրամադրելով ձևավորվում էր ընտրազանգվածը ։
Իսկ ահա Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքին նախկին մարզպետ Գնել Սանոսյանը հստակ խոստացել էր , որ ընտրություններից հետո ամեն ինչ կանի ,որ Ծովագյուղը չընդգրկվի խոշորացված համայնքների շարքում։
Բայց արի ու տես Գնել Սանոսյանը մարզպետից նախարար անցման ժամանակ մոռացավ անցմանը նպաստած խոստումների շղթան ։
Մոռացավ ,,,, կամ իրականում մարզում իրեն կինոյի տղա երևակայած Գնել Սանոսյանին իրականում չեն լրջացնում սեփական թիմում ,և դրանից այդպես չլուծված մնաց խոստումների շղթան։
Այսօր վաղ առավոտից Դիլիջան֊Սևան ավտոճանապարհը փակ է մեքենաների համար։ Ծովագյուղի բնակիչները փակել են ճանապարհը և պահանջում են ժամանակին իրենց խոստումներով խաբած Գնել Սանոսյանի հետ հանդիպում։
Բնակիչներին ոչ միայն Գնել Սանոսյանը չի մոտեցել այլև մարզային որևէ այր ։
Գյուղացիների հետ զրույցի ժամանակ տեղեկացանք , որ ճանապարհը պատրաստվում են փակել այնքան ժամանակ մինչև իրենց բարձրացրած հարցը լուծում ստանա։