ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ընդունել է Անգլիայի թագավոր Չարլզ III-ի երկրորդ պետական այցի հրավերը, հայտնել են Բուքինգհեմյան պալատից։
Սեպտեմբերի 17-ից 19-ը կայանալիք ուղևորության ընթացքում ԱՄՆ նախագահին ուղեկցելու է նրա կինը՝ առաջին տիկին Մելանյա Թրամփը։ Հանդիպումը կանցկացվի Վինձորի ամրոցում։
Թրամփին՝ իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում, Մեծ Բրիտանիա առաջին պետական այցի ժամանակ՝ 2019 թվականին, հյուրընկալել էր Եղիսաբեթ II թագուհին։ Ավանդաբար, երկրորդ ժամկետի նախագահներին պետական այց չի առաջարկվում և փոխարենը հրավիրում են թեյի կամ ճաշի միապետի հետ։
Միջոցառումների ամբողջական ծրագիրը դեռևս հայտարարված չէ, բայց, ինչպես նման բոլոր այցելությունները, այն կներառի լիարժեք արարողակարգային ընդունելություն և պետական ճաշկերույթ Վինձորի ամրոցի Սուրբ Գևորգի դահլիճում։
Արարողությանը կմասնակցեն թագավորական ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ Ուելսի արքայազնը և արքայադուստրը:
Թագավորը նախորդ շաբաթ հյուրընկալել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչը Վինձորում պետական այցի առաջին դեպքն էր ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում։