ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ Հռոմում։
Թրամփը և Զելենսկին կողմ են հանդիպումը Հռոմում անցկացնելուն։ Բանակցային հարթակի այս տարբերակը պաշտպանում են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միևնույն ժամանակ, ռուսական կողմը նախընտրում է Ժնևի տարբերակը։
ԱՄՆ վարչակազմի անանուն աղբյուրը օգոստոսի 19-ին Reuters-ին հայտնել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Հունգարիայում: