Թրամփը պատվիրակություն կուղարկի Ուկրաինա
Աննա Անտոնյան
Փետրվար 11, 2025
Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Դոնալդ Թրամփի թիմն այս շաբաթ կմեկնի Ուկրաինա: Նրա խոսքով՝ այցը տեղի կունենա մինչև փետրվարի 14-16-ը նախատեսված Մյունխենի անվտանգության համաժողովը:
Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ ծրագրում է հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, հնարավորության դեպքում՝ նաև Դոնալդ Թրամփի հետ:
«Ինչ վերաբերում է Թրամփ-Պուտին շփումների մասին լուրերին... Սպասենք, տեսնենք՝ ինչի մասին է խոսքը, և արդյոք դա ճի՞շտ է», - շեշտել է Զելենսկին:
Սպիտակ տան ղեկավարը հաստատել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը շուտով մեկնելու է Ուկրաինա։ Թրամփը նաև տեղեկացրել է, որ այս շաբաթ կզրուցի Վլադիմիր Զելենսկու հետ։
«Կարծում եմ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները ցանկանում են գործարք կնքել: Դա պետք է արվի», - հավելել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նաև կարծիք է հայտնել, թե «Ուկրաինան մի օր կարող է դառնալ ռուսական», բայց կարող է նաև չդառնալ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է փոխհատուցում ստանալ Կիևին աջակցության համար և դա կարող է արվել ուկրաինական հազվագյուտ մետաղների հաշվին:
Կիսվել