ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ասել է, որ հաջորդ շաբաթ «հավանաբար» կհանդիպի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։
«Հավանաբար հաջորդ շաբաթ կհանդիպեմ նախագահ Զելենսկու հետ»:
Հարցին, թե արդյոք նման հանդիպում տեղի կունենա Վաշինգտոնում, Թրամփը պատասխանել է, որ «դա կարող է լինել Վաշինգտոնը, ես այնտեղ (Կիև) չեմ գնա»։
«Ինտերֆաքս-Ուկրաինան» ենթադրում է, որ «հանդիպման վայրը» կլինի Մյունխենը, որտեղ հաջորդ շաբաթ պետք է կայանա Մյունխենի անվտանգության համաժողովը։