Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին

Աննա Անտոնյան Փետրվար 28, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան չի միանա Հյուսիսատլանտյան դաշինքին։

«Սրանով սկսվեց ամեն ինչ», – ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Ուկրաինայում հակամարտությունը և Կիևին դաշինք ներքաշելու Արևմուտքի փորձերը։ «Դա հիմնական պատճառներից մեկն էր, թե ինչու այս ամենը սկսվեց», — ասել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման սկզբում։

Թրամփը փետրվարի 26-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ուկրաինան կարող է մոռանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ցանկության մասին։ Նրան խնդրել են պարզաբանել, թե ինչ զիջումներ է փնտրելու Վաշինգտոնը Մոսկվայից՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։ «Դե, ես հիմա չեմ ուզում դա ձեզ ասել, բայց կարող եմ ասել, որ դուք կարող եք մոռանալ ՆԱՏՕ-ի մասին», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը՝ նկատի ունենալով դաշինքին անդամակցելու Կիևի ցանկությունը։ 

Թրամփը հաստատել է, որ փետրվարի 28-ին, Սպիտակ տանը սպասում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և որ Ուկրաինայում հանքարդյունաբերության համատեղ օգտագործման վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն։

«Մենք միասին պատրաստվում ենք համաձայնագիրը ստորագրել», – ասել է Թրամփը։

Կիսվել