ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրկել է նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանին գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։
Թրամփը Բլինքենին և Սալիվանին զրկել է գաղտնի տեղեկատվության հասանելիությունից հեռացած նախագահ Ջո Բայդենի նկատմամբ նմանատիպ սահմանափակող միջոց կիրառելուց մեկ օր անց։
Նրանցից բացի, ԱՄՆ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Լիզա Մոնակոն, ինչպես նաև Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիտիա Ջեյմսը և Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրագը, ովքեր նախկինում վարել են Թրամփի դեմ գործերը, նույնպես զրկվել են գաղտնի տեղեկատվության հասանելիությունից:
Փետրվարի 7-ին ԱՄՆ նախագահը սահմանափակել էր Բայդենի հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը՝ ասելով, որ «Ջո, դու հեռացված ես»:
«Կարիք չկա, որ Բայդենը շարունակի հասանելիություն ունենալ գաղտնի տեղեկատվությանը, և մենք անհապաղ չեղարկում ենք դեմոկրատի այդ հնարավորությունը», — գրել է Թրամփը սոցցանցի իր հարթակում, նաև հիշեցրել, որ իր հետ նույն կերպ էր վարվել Բայդենը՝ հանձնարարելով այլևս չտրամադրել գաղտնի տվյալներ ազգային անվտանգության վերաբերյալ: