ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ողջունելով խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գործադրած ջանքերը։
«Ողջունում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի քայլերը», - նշված է նամակում։
Նա նաև նշել է, որ սպասում է առաջիկա տարիներին հնարավոր մեծ ձեռքբերումներին, որոնց կարող են հասնել Միացյալ Նահանգները և Ադրբեջանը՝ համատեղ աշխատանքի շնորհիվ։