Թրամփի «մաքսատուրքերը» հասնում են Եվրոպա

Աննա Անտոնյան Փետրվար 03, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մաքսատուրքեր սահմանել  ԵՄ-ից ներկրվող ապրանքների վրա,  որը, ըստ նրա,  կարվի «բավականին շուտ»։

«Նրանք չեն վերցնում մեր ավտոմեքենաները, նրանք չեն վերցնում մեր գյուղատնտեսական արտադրանքը։ Նրանք ոչինչ չեն վերցնում, իսկ մենք ամեն ինչ վերցնում ենք. միլիոնավոր ավտոմեքենաներ, հսկայական քանակի ապրանքներ եւ գյուղատնտեսական արտադրանք»,- ասել է նա։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովից հայտնել էին, որ մաքսատուրքեր կիրառելու դեպքում Բրյուսելի պատասխանը կլինի կոշտ։

Շաբաթ օրը Թրամփն արդեն 25 տոկոսը մաքսատուրք էր կիրառել Կանադայից եւ Մեքսիկայից ներկրվող ապրանքների, եւս 10 տոկոս մաքս կանադական էներգակիրների վրա։ Չինական բոլոր ապրանքների վրա եւս 10 տոկոս մաքսատուրքեր էին կիրառվել։

Կանադան եւ Մեքսիկան հայտարարել էին, որ նմանատիպ մաքսատուրքեր կսահմանվեն ամերիկյան ապրանքների վրա, իսկ Չինաստանը «իր օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանության համար անհրաժեշտ հակաքայլերի կդիմի»։

Կիսվել