Թրամփի հետ վիճաբանությունից հետո Զելենսկին լքել է Սպիտակ տունը

Աննա Անտոնյան Փետրվար 28, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարություն է տարածել։

Գրառումն ամբողջությամբ. «Մենք այսօր շատ բովանդակալից հանդիպում ունեցանք Սպիտակ տանը: Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, եթե Ամերիկան ​​ներգրավված լինի, քանի որ նա զգում է, որ մեր ներգրավվածությունը նրան մեծ առավելություն է տալիս բանակցություններում։ Ես առավելություն չեմ ուզում, ես խաղաղություն եմ ուզում։ Նա անհարգալից վերաբերմունք դրսևորեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին նրա նվիրական Օվալաձև գրասենյակում: «Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության», - գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո Վլադիմիր Զելենսկին լքել է Սպիտակ տունը նախատեսվածից շուտ։ «Զելենսկին վաղաժամ լքում է Սպիտակ տունը Թրամփի հետ լարված հանդիպումից հետո», - ասվում է հայտարարության մեջ։

Կիսվել