ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը շարունակվում է ավելի քան 1,5 ժամ, X-ում հայտնել է նախագահի օգնական և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն։
«Հեռախոսազրույցը դեռ շարունակվում է…», — նշել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երեքշաբթի նախատեսում է խոսել ՌԴ իր պաշտոնակցի հետ։