Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ գիշերը ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի տարածքին «Իսկանդեր-Մ» հրթիռով և 85 «շահեդներով», ինչպես նաև տարբեր տեսակի ԱԹՍ-իմիտատորներով։ Նախնական տվյալներով՝ ՀՕՊ-ը երկրի հյուսիսում և արևելքում խոցել է 61 անօդաչու թռչող սարք։
«Գրանցվել են հրթիռներ և 24 անօդաչու թռչող սարքեր, որոնք հարվածել են 12 վայրի», — ասվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը էլ հայտնել է, որ երեք ժամվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով կեսգիշերից մինչև առավոտյան ժամը երեքը, Ռուսաստանի ՀՕՊ-ը որսացել և ոչնչացրել է 29 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցից 10՝ Ռոստովի մարզում, 9՝ Ստավրոպոլի երկրամասի տարածքում։