ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք է զբաղվի Սիրիայի խնդիրներով, ԱՄՆ վարչակազմը որոշում կընդունի արաբական հանրապետությունից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորության վերաբերյալ։
«Ես չգիտեմ, թե ով է դա ասել, բայց մենք որոշում կկայացնենք դրա վերաբերյալ», - մեկնաբանել է Թրամփն իսրայելական լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, թե հրեական պետությունը մտահոգված է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունից։
«Մենք չենք միջամտում Սիրիայի իրադրությանը։ Դա նրանց խառնաշփոթն է։ Նրանք այնտեղ բավական խնդիրներ ունեն։ Նրանք մեր միջամտության կարիքը չունեն», - հավելել է Թրամփը։
Պենտագոնում 2024 թվականի դեկտեմբերին հայտարարել են, որ Սիրիայում կա մոտ 2000 ամերիկացի զինվորական։
2024 թվականի դեկտեմբերին Սիրիայի ընդդիմադիր կազմավորումները վերահսկողություն էին հաստատել երկրի վրա՝ կարճ ժամանակամիջոցում գրավելով մի քանի նահանգ և մայրաքաղաք Դամասկոսը և ստիպելով նախագահ Բաշար ալ Ասադին հեռանալ երկրից։