Թրամփն ասել է, որ լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ

Աննա Անտոնյան Հունիս 20, 2023

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ լավ եւ ամուր հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, չնայած վաղուց նրա հետ չի շփվել։

«Պուտինի հետ ես շատ լավ հարաբերություններ ունեմ։ Ես նկատի ունեմ այն, որ վաղուց նրա հետ չեմ խոսել, բայց շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը։

Ըստ Թրամփի, եթե նա մնար ԱՄՆ նախագահի պաշտոնում, Պուտինը հատուկ գործողությունը չէր սկսի Ուկրանայում։ Բացի այդ, ԱՄՆ նախկին նախագահը հավաստիացրել է, որ ՌԴ նախագահին խոսակցության ժամանակ ասել է, որ եթե նա որոշի զինված գործողություն սկսել Ուկրաինայում, ապա «լուրջ հետեւանքներ» կլինեն եւ դա «աղետի» կվերածվի, խոստանալով, իր հերթին, միջոցներ ձեռնարկել։ Ինչպես ասել է Թրամփը, Պուտինը հավատացել է նրան միայն 10 տոկոսով, բայց, դա էլ, նրա խոսքով, բավական կլիներ։

«Նա (Պուտինը) չհավատաց ինձ... գուցե միայն տասը տոկոսով։ Իսկ տասը տոկոսը այն ամենն է, ինչ պետք էր»,- ասել է Թրամփը։ 

Կիսվել