Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ.-ի մայիսին աճել է 10.9%-ով

Աննա Անտոնյան Հունիս 26, 2021

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ցուցանիշները: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ.-ի մայիսին աճել է 10.9%-ով  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում՝


✅արդյունաբերության արտադրանքի թողարկման ծավալն աճել է 7.9%–ով,

✅ծառայությունների ծավալն աճել է  17.3%–ով,

✅առևտրի շրջանառությունն աճել է 17.6%–ով,

✅շինարարության ծավալն աճել է  0.5%–ով,

✅արտահանման  ծավալն աճել է 36.7%–ով,

✅ներմուծման  ծավալն աճել է 34.5%–ով։


???? Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը 2021թ.-ի հունվար-մայիսին կազմել է 4.3%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում`


✅արդյունաբերության արտադրանքի թողարկման ծավալն աճել է 2.3%–ով,

✅ծառայությունների ծավալն աճել է  0.9%–ով,

✅առևտրի շրջանառությունն աճել է 7.4%–ով,

✅շինարարության ծավալն աճել է  14.3%–ով,

✅արտահանման  ծավալն աճել է 20.8%–ով,

✅ներմուծման  ծավալն աճել է 6.7%–ով։



Կիսվել