Տնտեսական աճն էապես չի ազդել Հայաստանի շարքային քաղաքացիների կենսամակարդակի վրա․ փորձագետ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 09, 2022

Տնտեսական աճն էապես չի ազդել Հայաստանի շարքային քաղաքացիների կենսամակարդակի վրա։ Այս մասին զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ 

Ծառայությունների ոլորտում աճը հիմնականում պայմանավորված է բանկային հատվածի, ինչպես նաեւ մոլախաղերի ոլորտում աճով։  

«Բանկային հատվածի աճի տրամաբանությունը գալիս է նրանից, որ մեծ ծավալի ֆինանսական միջոցներ սկսեցին փոխանցվել Հայաստան։ Միեւնույն ժամանակ, բանկային համակարգը սպասարկում է հենց այս միջոցները»,-նշեց Պարսյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի բանկային համակարգը մեծ գումարներ է հատկացնում հիփոթեքային շուկային։ Այսինքն, ըստ տնտեսագետի, բանկային հատվածի աճն ակնհայտորեն սպեկուլյատիվ բնույթ է կրում։ 

Կիսվել