Տեսնել լրահոսը Պուտինի եւ Զելենսկու հանդիպման համար նախադրյալներ չկան․ Կրեմլ

Աննա Անտոնյան Օգոստոս 08, 2022

Առայժմ ամենաբարձր մակարդակով բանակցությունների համար նախադրյալներ չկան, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

«Ինչ վերաբերում է նախագահներ Պուտինի եւ Զելենսկու գագաթաժողովին, ապա դա հնարավոր է միայն այն բանից հետո, երբ բանակցող պատվիրակությունները կատարեն բոլոր առաջադրանքները։ Այս տարրը նույնպես բացակայում է: Ուստի պարոն Էրդողանի նշած հանդիպման համար դեռեւս անհրաժեշտ նախադրյալներ չկան»,-ասել է նա։ 

Կիսվել