Տնտեսագիտական համալսարանի շենքում, որտեղ տարօրինակ հոտ էր տարածվել, չափիչ սարքերը վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել

Աննա Անտոնյան Նոյեմբեր 22, 2022

Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում  իրականացվել է օդի նմուշառում:

ԱԻՆ-իցհայտնում են, որ չափիչ սարքերը վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել։ Այս պահին տեղում տարօրինակ հոտ չի զգացվում։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ այդ մասնաճյուղում ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։

Կիսվել