Երեւանը ՌԴ խաղաղապահներից «կոնկրետ եւ տեսանելի քայլեր» է ակնկալում

Աննա Անտոնյան Մարտ 26, 2022

 «Ադրբեջանի արտաքին եւ պաշտպանական գերատեսչությունների հայտարարությունները փաստում են նաեւ, որ Ադրբեջանի կողմից ագրեսիան Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում նախապես ծրագրված է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների՝ ներառյալ իրենց զբաղեցրած դիրքերում կողմերի կանգ առնելու վերաբերյալ դրույթի նկատմամբ:


Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն եւ հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ կարեւոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, ինչպես նաեւ խաղաղապահ զորախումբը ադրբեջանական ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու հստակ պահանջ ձեւակերպի եւ հրապարակի»։

ԱԳՆ 

Կիսվել