Տեղ գյուղի մոտ վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակը այժմ ծանր է. ՊՆ

Աննա Անտոնյան Ապրիլ 17, 2023

Սյունիքի մարզի Տեղ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած 6 զինծառայողների բուժման ընթացքում ունենք դրական տեղաշարժ: Այս մասին  հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, առաջիկա օրերին պլանավորվում է տեղափոխել բաժանմունք»,- ասաց Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանք է տեղի ունեցել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին եւ կրակ բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

Կիսվել