"Տարվա լավագույն բժիշկ" մրցանակաբաշխության դափնեկիրները

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 05, 2021

Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում այսօր գնահատվում էին կյանքեր պարգևող և կյանքեր փրկող բժիշկները ։ Համազգային վստահության խորհրդի կողմից կազմակերպված Տարվա լավագույն բժիշկ և Տարվա լավագույն բժշկական հաստատություն մրցանակաբաշխությունը  ներկայացնում էին Սոնա  Նաջարյանն ու Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբույժ Հայկ Հարությունյանը,  վերջինիս բեմելն այնքան պրոֆեսիոնալ էր ,թվում էր բեմը նրան վաղուց  գիտի։

Ներկայացված անվանակարգերը և մրցանակակիրները  ստորև . 

"Լավագույն բժշկական հաստատություն անվանակարգում  "Աստղիկ" բժշկական կենտրոն էր։

Տարվա լավագույն բժշկական հաստատություն ճանաչվեց նաև Հայ Ամերիկյան առողջության կենտրոնը ։

"Տարվա լավագույն պլաստիկ վիրաբույժ" ճանաչվեց Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբույժ Արշակ Մնացականյանը ։

Տարվա օրթոդոնտ  ֊  Արթուր Փափազյան

 Տարվա Ազգային այցեքարտ անվանակարգում   մրցանակը  Liqvor դեղագործական ընկերությանն էր ի դեմս հիմնադիր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի 

Տարվա Օրթոպեդ֊վնասվածքաբան   ֊  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վնասվածքաբան Կարեն Մանուկյան 

 Տարվա սրտաբան  ֊   Հովհաննես Կժդրյան

Տարվա լավագույն համագործակցող ընկերություն ֊  Կորոնա թեստ ընկերություն ի դեմս  տնօրեն Արթուր Ասլանյանի 

Տարվա ընտանեկան բժիշկ ֊  Կոտայքի Մարզի Աբովյան քաղաքի բժշկուհի Նաիրա Մելիքյան

Տարվա մարզային օրթոպետ ֊վնասվածքաբան" ֊   Արտաշատի ԲԿ֊ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի վարիչ Սարգիս Սահակյան

Տարվա Նորագույն մեթոդներ կիրառող անոթային վիրաբույժ ֊ Վրեժ Հովակիմյան 

Տարվա մանկաբարձ֊գինեկոլոգ ֊ Աստղիկ ԲԿ֊ի մանկավարձագինեկոլոգիական բաժնի ղեկավար  Արման Նազինյան 

Տարվա ուռուցքաբան ֊ Աստղիկ ԲԿ֊ի Ուռուցքաբանական ծառայության գծով տնօրենի տեղակալ Հասմիկ Պետրոսյան 

Տարվա թերապեվտ֊ Նաիրի բժշկական կենտրոնի  բժիշկ Ջորջ Գրիգորի Բարսեղյան 

Տարվա ուռուցքաբան ընդհանուր և կրծքային վիրաբույժ֊ Արմեն Քոչարյան

 Վերարտադրողական բժշկության տարվա մասնագետ֊ Քնարիկ Ալեքսանդրյան 

Նորագույն սարքավորումներով հագեցված տարվա բուժկենտրոն ֊ Վիոլետա ԲԿ ի դեմս ղեկավար Վիոլետա Սարգսյանի 

Տարվա ստոմատոլոգ֊իմպլանտոլոգ֊ Հայկ Սահակյան  

Տարվա ռադիոլոգ֊ Անի Հակոբյան

Տարվա էնդոկրինոլոգ ֊ Գայանե Բայբուրդյան

Տարվա քիթ֊կոկորդ ֊ականջաբան֊ Արամյան  ԲԿ ֊ի բժիշկ Դավիթ Պողոսյան

Տարվա գաստրոէնտրենոլոգ ֊ Աստղիկ ԲԿ֊ի գաստրոէնտրենոլոգ Մարիաննա  Մալխասյան 

Տարվա Որակյալ միջին մասնագիտական կրթություն ապահովող կրթօջախ ֊ Էրեբունի բժշկական ակադեմիա

Տարվա ակնաբույժ ֊Մալայան ԲԿ ակնաբույժ Աննա Գասպարյան

Տարվա մարզային ԲԿ ֊ Գավառի ԲԿ 

Տարվա երիտասարդ մանկական վիրաբույժ ֊ Արաբկիր ԲԿ վիրաբույժ Գարիկ Առաքելյան։ 


Բժիշկների իրական գնահատականն այնուհանդերձ բոլոր մրցանակներից զատ եղել և մնում է ապաքինված հիվանդի ժպիտը ։


Նյութը պատրաստեց Արմինե Մելքոնյանը

Կիսվել