Տարբեր իրականությունները մեկ խմբագրականում

Աննա Անտոնյան Հունիս 02, 2021

Պարզվում է Հայաստանի տարբեր մորգերում ամիսներ շարունակ պարկերով պահվող դիակների փաստը կառավարական շրջանակներում անակնկալ չէր ։
Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի մորգի զարհուրելի տեսարանի համար Առողջապահության նախարարի ձևական ներողություն,  մորգի երկու աշխատակցի ազատում և հարցը լուծված է ։
Կապանի Իմ քայլի թեկնածուն , հետո պետք է կասկածի տակ առներ պարկերի պարունակությունն ու հագուրդ տար սոցցանցային մազոխիզմին։
Զուգահեռ իրականության մեջ մարդիկ լուսառատ տոն են կազմակերպում հրապարակում . վարչապետի պաշտոնակատարի կինը իր երեխայի հետ թիկնապահների ուղեկցությամբ հասարակությանը ցուցադրում է երեխայի Դոլչե Գաբանա բրենդի 250 դոլարանոց շորը ։
Իսկ զոհված զինվորների ընտանիքներին դարձյալ օգնություն է հավաքում հասարակ ժողովուրդը։  Իսկ պետության տված օժանդակությունը Լոսից զոհվածների ընտանիքների քթից բերում է գործող իշխանությունների "խոսնակը"։
Ու այս ամենին զուգահեռ շարունակվում է ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և հիշեցնում ,որ ընտրություններին մնաց ուղիղ 18 օր ։ 

Արմինե Մելքոնյան 

Կիսվել