Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է. Իրանի արտգործնախարար

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 14, 2022

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է։ Այս մասին ՌԴ դեսպան Լեւան Ջաղարյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է փորձել վերականգնել խաղաղությունը կովկասյան տարածաշրջանում, փոխանցում է Mehr-ը։

Ամիր-Աբդոլլահիանը մատնանշել է վերջին ռազմական լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ասելով, որ վեճի խաղաղ եւ քաղաքական կարգավորումը հնարավոր է։

Նա նաեւ անընդունելի է համարել ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում՝ ընդգծելով կովկասյան տարածաշրջանում խաղաղության վերականգնման փորձերի անհրաժեշտությունը։

Կիսվել