Սյունիքում տեղի ունեցած ակցիայից հետո 9 անձ բերման է ենթարկվել

Աննա Անտոնյան Մայիս 15, 2021

Երեկ Սյունիքում տեղի ունեցած ակցիայից հետո 9 անձ բերման են ենթարկվել Ոստիկանության Գորիսի բաժանմունք, հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հոդվածով, մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից:

Հիշեցնենք` ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ երեկ Սյունիքի մարզում հանրության լայն շրջանակներին հայտնի Արթուր Այվազյանը (Մոնախ) և հայ կամավորականները փակել էին միջպետական ճանապարհը` պահանջելով ներկա իշխանություններից վերադարձնել իրենց զենքերը` սահմանների պաշտպանության նպատակով, որից հետո 9 անձ բերման է ենթարկվել, ձերբակալվել՝ մեկ անձ:

Կիսվել