Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավարին

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 19, 2022

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ սեպտեմբերի 19–ին, ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ,  գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։

Ինչպես տեղեկանում  է Պաշտպանության նախարարությունից,  գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ներկայացրել է  ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։


Կիսվել