Ստորագրվելու է հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր

Աննա Անտոնյան Հուլիս 14, 2021

Ստորագրվելու է հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր. վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Էյր Արաբիա» ավիաընկերության խորհրդի նախագահ Շեյխ Աբդուլլահ Բին Մոհամադ Ալ Թանիին:


Նիկոլ Փաշինյանը կարևորել է այսօր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող «Էյր Արաբիա»-ի միջև հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ է նշել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և ավիաընկերության միջև մի քանի ամիսների սերտ ու հետևողական բանակցությունների արդյունքում հնարավոր է դառնում կյանքի կոչել այս հավակնոտ ծրագիրը: 


Ավելին՝ https://bit.ly/3r8PzfG

Կիսվել