Ստավրոպոլի երկրամասում հայտնաբերվել է կործանված «Մի-2» ուղղաթիռի անձնակազմը
Աննա Անտոնյան
Օգոստոս 25, 2022
Ստավրոպոլի երկրամասում կործանված «Մի-2» ուղղաթիռում գտնվել են օդաչուն եւ տեխնիկը, նրանք գտվել են, նրանք ողջ են եւ հոսպիտալացման կարիք չունեն, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Պրեդգորնիի շրջանի վարչակազմի մամուլի ծառայությունում։
«Անձնակազմը հայտնաբերվել է՝ ողջ եւ առողջ։ Իսկ թե ինչպես են նրանք ողջ մնացել եւ ինչպես են հայտնվել այնտեղ, այդ ամենը պարզում է հետաքննությունը, իրավապահ մարմինները։ Թեեւ այդ մասին տեղեկություն չկա, նրանց համար հոսպիտալացում չի պահանջվում։ Դա անձնակազմն էր՝ տեխնիկը եւ օդաչուն»,- հայտնել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ ուղղաթիռը գյուղատնտեսական նշանակության էր։ «Այն մշակում է դաշտերը, դրանում ուղեւորներ լինել չեն կարող։ Տեղի է ունեցել հրդեհ, այդ ամենը տեղափոխվել է բուսականության վրա, իսկ ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է»,- նշել են մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պրեդգորնի շրջանում՝ Շեստի գյուղից 1.5 կիլոմետր հեռավորության վրա, «Մի-2» ուղղաթիռ է կործանվել։ Արդյունքում 2 հա տարածքի վրա խոտի բռնկում է տեղի ունեցել։ Հրդեհը մարված է։ Թարմացված տվյալների համաձայն՝ ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել էին եղեգները մարելիս։ Ըստ շրջանի իշխանությունների՝ ուղղաթիռի կործանումը կարող էր տեղի ունենալ վատ եղանակի պատճառով։
Կիսվել