Ստամբուլում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Այն տևել է 1 ժամից մի փոքր ավել և անցկացվել է փակ դռների հետևում։
Ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել Ստամբուլի Չիրագան պալատում, որին մասնակցել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Հանդիպումից առաջ նա առաջարկել է կողմերին քննարկել առաջնորդների հանդիպում։ Նա նաև մաղթել է կողմերին գտնել «լավ լուծում»։
Ռուսաստանից բանակցող խումբը գլխավորել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Խմբի կազմում են եղել Արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից հաստատված ուկրաինական բանակցային խմբի կազմում են եղել պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյանը և այլք։