ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը Հռոմում «շատ արդյունավետ» հանդիպում են ունեցել։ Երկու առաջնորդները մասնակցել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։ Զելենսկու գրասենյակի խոսնակը հաստատել է, որ Թրամփի հետ հանդիպումը տեղի է ունեցել, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։
«Նախագահ Թրամփը և նախագահ Զելենսկին այսօր մասնավոր հանդիպում են ունեցել և շատ արդյունավետ քննարկում են ունեցել։ Հանդիպման մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ», - հայտնել է Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունը։
Թրամփը նախկինում զգուշացրել էր, որ իր վարչակազմը կհրաժարվի խաղաղության հասնելու ջանքերից, եթե երկու կողմերը շուտով համաձայնության չգան։
Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին Թրամփի և Զելենսկու միջև հանդիպման փաստի մասին, և նշել, որ այն չափազանց կարճ է եղել։ Կողմերը համաձայնել են լրացուցիչ բանակցություններ անցկացնել հուղարկավորության արարողությունից հետո։