Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Սիրիայի նախագահ Մուհամեդ ալ Շարայի պատմական հանդիպման կազմակերպման ջանքերն ակտիվացել են։ Հանդիպումը նախատեսված է հաջորդ երկուշաբթի, իսրայելական Walla-ին հայտնել է հանդիպման մանրամասներին տեղյակ աղբյուրը։ Նա շեշտել է, որ շփումները նոր մակարդակի են հասել։
«Այժմ սա ոչ թե երազանքի մասին արաբական հաղորդումներ են, այլ իրականությունը։ Կարծես, եռակողմ հանդիպումը կկայանա»,- հայտնել է աղբյուրը։
Նախատեսված է, որ Նեթանյահուն Նյու Յորքում վայրէջք կկատարի առավոտյան ժամը 8-ին, Թրամփի հետ կհանդիպի ժամը 11- ին։
Թրամփը նման հանդիպումների անցկացման փորձ արդեն ունի. նախ կլինի հանդիպում Նեթանյահուի, հետո՝ ալ Շարայի հետ, ապա՝ եռակողմ։