Սպառողական շուկայում ապրիլին գնաճը 2022-ի ապրիլի համեմատ կազմել է 3.2%. վիճակագրության կոմիտե

Աննա Անտոնյան Մայիս 04, 2023

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. ապրիլը 2022թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 3.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.1%: Իսկ ահա այս տարվա առաջին 4 ամիսներին նախորդ տարվա 4 ամիսների հմեմատ գնաճը կազմել է 6,2 տոկոս:

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում գնաճը առաջին 4 ամիսներին կազմել է 6,3 տոկոս, իսկ միայն ապրիլին (2022-ի ապրիլի համեմատ)՝ 1,2 տոկոս:

Ալկոհոլային ժմիչքների եւ ծխախոտի ոլորտում 4 ամսում գնաճը կազմել է 8,8 տոկոս, իսկ միայն ապրիլին  (2022-ի ապրիլի համեմատ)՝ 7,8 տոկոս:

2023թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.4% հավելաճ):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով։

Կիսվել