Սիրիան Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Բաշար Ասադին

Աննա Անտոնյան Հունվար 29, 2025

Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից պահանջում են արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար Ասադին։ Սիրիայի նոր վարչակազմը այս պահանջը ռուսական կողմին է փոխանցել երեկ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի Դամասկոս կատարած այցի ընթացքում։

Սա Ռուսաստանի պաշտոնական պատվիրակության առաջին այցն էր Սիրիա այդ երկրում նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ 

Կիսվել